Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ

Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ
24.01.2026 | 13:06

Երբ եկեղեցու սպասավորը դադարում է լինել խղճի ձայնը և դառնում է իշխանության արձագանքը, նա այլևս հովիվ չէ, այլ՝ վարձկան։ Տիրադավությունն սկսվում է հենց այնտեղ, որտեղ սրբազան կոչումը փոխանակվում է հարմարավետ լռության, իսկ ճշմարտությունը՝ քաղաքական նպատակահարմարության հետ։

Եպիսկոպոսի ծնկաչոք լինելը Աստծո առաջ պարտականություն է, ոչ թե ընտրովի վարքագիծ։ Սակայն երբ այդ ծնկները ծալվում են ոչ թե խորանի, այլ իշխանական սեղանների առջև, հավատացյալ ժողովուրդը մնում է անպաշտպան, իսկ Եկեղեցին՝ անիմաստորեն պճնված կառույց։

Տիրադավ եպիսկոպոսը նա է, ով լռում է, երբ ոտնահարվում է արդարությունը։ Ով քարոզում է հնազանդություն, երբ ժողովուրդը խաչված է ցավի ու անարդարության վրա։ Ով խաչի փոխարեն ընտրում է պարգևավճարը, իսկ Ավետարանի փոխարեն՝ պաշտոնական հաղորդագրությունը։

Եկեղեցին երբեք պարզապես շենք կամ վարչական համակարգ չի եղել։ Այն եղել է ազգի հոգևոր ողնաշարը, դիմադրության, ինքնության և ճշմարտության ամրոցը։ Եվ հենց այդ պատճառով է, որ տիրադավությունը եկեղեցու ներսում ամենածանր մեղքերից մեկն է. այն ոչ միայն անձնական անկում է, այլև ազգային հարված։

Ապաշխարությունը պարտադիր է ոչ թե հասարակության, այլ Աստծո առաջ։

Ծնկաչոք, լուռ, առանց արդարացումների։

Որովհետև Աստված չի խաբվում ոսկեզօծ հանդերձանքով, ոչ էլ սրբապատկերների ֆոնին հնչող կեղծ աղոթքներով։ Նա տեսնում է լռության գինը և գիտի՝ երբ է այն վաճառված։

Եթե եպիսկոպոսը չի համարձակվում ասել ճշմարտությունը, ապա նրա օծումը դառնում է դատարկ ծես։

Իսկ դատարկ ծեսը չի փրկում ոչ հոգին, ոչ ազգը։

Ժամանակն է հիշել՝ Եկեղեցին չի ծառայում իշխանությանը։ Եկեղեցին ծառայում է Աստծուն։ Իսկ Աստծուն ծառայելը երբեմն նշանակում է կանգնել իշխանության դեմ։

Այլապես՝ ծնկաչոք ապաշխարե՛ք։ Քանի դեռ ուշ չէ։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ